Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.Today-ը օրեր առաջ գրել էր, որ ոստիկաններն այս օրերին տեղաշարժվում են ոչ միայն ոստիկանական համարանիշով ավտոմեքենաներով, այլև հարմարավետ ավտոբուսներով, որոնք ոստիկանության հաշվեկշռում չեն գտնվում։ Այդ ավտոբուսները կայանում են Հանրապետության հրապարակի՝ կայանելու համար արգելված հատվածներում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում, դրանցում էլ մեծաքանակ ոստիկանական ուժեր են, կազմ-պատրաստ սպասում հրամանի։
Yerevan.Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ավտոբուսներից որոշները պատկանում են «Էլիտբաս» ընկերությանը, որն էլ պատկանում է «Էլիտ բասի Գուգո» անունով հայտնի՝ Գուրգեն Նիկողոսյանին։
Հարցում էին՝ ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով հաստատել կամ հերքել մեր տեղեկատվությունը, նաև հայտնել, թե ո՞րտեղից է ֆինանսավորվում ոստիկանների՝ նշված ավտոմեքենաներով տեղափոխումը, ինչո՞ւ է ոստիկանների տեղափոխմամբ զբաղվում մասնավոր ընկերություն։ Եթե մրցութային կարգով է, ապա ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչ ընթացակարգով։ Ոստիկանության և մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը պայմանագրո՞վ է, հատուկ հատկացումներո՞վ, թե այլ եղանակով։
Ի պատասխան մեր հարցմանը, ոստիկանությունը հաստատել է մեր տեղեկությունները․ բացի ոստիկանության հաշվեկշռում գտնվող ավտոբուսներից, մյուսները պատկանում են «Էլիտբաս» ընկերությանը, որի հետ ոստիկանությունը պայմանագիր է կնքել։
Ստորև ներկայացնում ենք ոստիկանության պատասխանը․ «ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին տեղափոխող փոխադրամիջոցների որոշ մասը ՀՀ ոստիկանությանը չի պատկանում: ՀՀ ոստիկանության զորքերի կողմից «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն՝ վարորդի հետ միասին ծառայության» ձեռքբերման նպատակով «Գնանշման հարցում» ընթացակարգով հայտարարված գնման գործընթացների արդյունքում կնքվել է պայմանագիր «Էլիտբաս» ՍՊԸ հետ՝ 2021թ. դեկտեմբերի 29-ին և 2022թ. ապրիլի 29-ին:
Նշված ծառայության ձեռքբերումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ, իսկ ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ ոստիկանության 2022 թվականի բյուջետային միջոցների հաշվին»,- ասված է ոստիկանության պատասխանում»:
Նկատենք, որ ոստիկանության պատասխանում չի նշվում՝ ինչ պայմաններով է կնքվել պայմանագիրը։ Պայմանագրերից մեկը կնքվել է 2021թ. դեկտեմբերի 29-ին, երկրորդ պայմանագիրը կնքվել է 2022թ. ապրիլի 29-ին՝ «Դիմադրության» շարժման ակցիները սկսելուց օրեր անց։
Հիշեցնենք նաև, որ վերջերս Yerevan.Today-ի տեսախցիկը նկատել էր, որ ոստիկանական ուժերը ՀայՓոստի գրասենյակային տարածքից ստանում են «Գրանդ Քենդի» ապրանքանիշի սնունդ։ Հարց առաջացավ՝ դա նվիրատվությո՞ւն է, օգնություն և աջակցությո՞ւն ոստիկանների՞ն՝ այս օրերի համար։ Հարցում էինք ուղարկել ոստիկանություն՝ պարզելու՝ ո՞վ է ֆինանսավորում, ինչո՞ւ և ինչպե՞ս է ոստիկանների սննդի հարցերով զբաղվում մասնավոր դեմք։ Ոստիկանությունը օրենքով նախատեսված ժամկետում տվեց ոչ պատշաճ պատասխան, պնդեցինք մեր հարցումը, որից հետո նշվեց, որ հարցման պատասխանը լրացուցիչ աշխատանք է ենթադրումը, պատասխանը կտան 30 օրից։