|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Թուրքիան և Իրաքը Իրանից խնդրում են ավելացնել գազի արտահանումը. հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չենգին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրաքի հետ բանակցությունները շարունակվում են գազի արտահանման վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման շուրջ։ «Երկու երկրներն էլ դիմել են՝ գազի արտահանումն ավելացնելու խնդրանքով: Մենք կփորձենք ավելացնել արտահանումը` առկա հնարավորություններին համապատասխան»,- ասել է Չենգին:
Նա նշել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի այս հարցը։