| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սիլվայի գործով» դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց 5 րոպե ընդմիջում տրամադրել գործով պաշտպաններին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն՝ միջնորդությունների քննարկմանը։
Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում՝ խորհրդակցելու համար:
Դատավորը պատճառաբանեց, որ նրանք կարող են տեղում, ցածր ձայնով խորհրդակցել։
Միջամտեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` ասելով, որ ինքը չի կարող շարունակել ու չի պատրաստվում բացատրել, թե ինչու։
«Ոչինչ չէր լինի, եթե 5 րոպե ընդմիջում տրվեր, իսկ ես չեմ ասի, թե ինչու, բայց չեմ կարող շարունակել դատական նիստը։ Ուղղակի այդպիսի անհրաժեշտություն կա»,– նշեց Ալումյանը։
Նրա խոսքից հետո բոլոր փաստաբանները` Լուսինե Սահակյանը, Հովհաննես Խուդոյանը և Հայկ Ալումյանը, լքեցին նիստերի դահլիճը։
Ռոբերտ Քոչարյանն էլ, դիմելով դատարանին, ընդգծեց, որ Դանիբեկյանն անիմաստ լարվածություն է ստեղծում։
Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մի քանի րոպե անց փաստաբանները վերադարձան դահլիճ, նիստը շարունակվեց դռնփակ ձևաչափով։