կարևոր
1045 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 09:28
Աշխարհ Քաղաքական

Փաստորեն, ըստ Եվրոպայի, մեղավորը Սիրիայում ցեղասպանվողներն են. դիտարկում

Փաստորեն, ըստ Եվրոպայի, մեղավորը Սիրիայում ցեղասպանվողներն են. դիտարկում

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, գրում է․

«Խաղաղության խաչմերուկի արշալույսը սկսվեց Սիրիայում։ ՈՒղիղ եթերում «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ թրքամետ ուժերը իրականացնում են ցեղասպանություն։ Իսկ Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի (թրքամետ ուժերի) վրա հաձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին։ Փաստորեն մեղավոր են ցեղասպանվողները,մեղավոր են այնքանով,որ Բաշար Ասադը ալավին է։ «Քաղաքակիրթ» Եվրոպայում եվրոպական տոլերանտությունը հասել է այնպիսի «բարձրագույն» կետի, որ տոլերանտ են անգամ ցեղասպանության նկատմամբ։ «Միջազգային իրավունք», «եվրոպական արժեքներ», «քաղաքակիրթ աշխարհ», «հումանիզմ» բարձրակոչ արտահայտությունները վաղուց սպառել են իրենց,բայց դա հոգ չէ,կարևորը եվրոքվեն է,առաջ դեպի Թուրքիա,կներեք Եվրոպա․․․»։