|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՅԴ Բրբենքի Նիկոլ Աղբալեան կոմիտէութեան կազմակերպութեամբ Ուրբաթ Մայիս 6-ի երեկոյեան ժամը 8-ին Բըբէնքի Բէշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ հանրային քննարկում Հայաստանի ներկայ իրադարձութիւնների մասին: Զեկուցաբերներն էին քաղաքագետ, ակտիվիստ՝ Ռոբերտ Մարգարեան եւ հրապարակախօս, խմբագիր՝ Վաչէ Բրուտեանը:
Լալա Երեմեանի բացման խօսքի և զեկուցաբերներին ներայացնելուց յետոյ սկզբում Վաչէ Բրուտեանը հանգամանօրէն բացատրեց թէ ինչ աշխարհաքաղաքական նախադրեալների հետևանքով ստեղծուեց Հայաստանի ներկայ իրավիճակը, իսկ Ռոբերտ Մարգարեանը հիմանականում ներկայացրեց ներկայ ընդդիմութեան նախապատմութիւնն ու ներկայ իրավիճակը: Զոյգ բանախօսները վերջում պատասխանեցին ներկաների հարցումներին:

Միջոցառման աւարտից յետոյ մասնակիցները միասնաբար իրենց զօրակցութիւնը յայտնեցին Զարթիր Լաո շարժման մասնակիցներին, որ տեղի վրայ ձայնագրուեց և առաքուեց Հայաստան: Միաժամանակ մասնակիցները Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնից աւտոշարասիւնով ճանապարհուեցին դեպի Գլենդել գտնուող ՀՀ Հիւպատոսարանը:
Միջոցառման մասնակիցները հիւպատոսարանի առջև կանգ առնելով վեր բարձրացրեցին Արցախի դրօշը, որ նախորդ օրը անյայտ անձանց միջոցով վար էր բերուել: Ներկաները «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչութիւններիվ դարձեալ իրենց զօրակցութիւնը յայտնեցին ընդդիմութեան շարժմանը: