կարևոր
4384 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-06 17:08
Աշխարհ Քաղաքական

Բրբենքի քաղաքային խորհրդի նամակը Ներկայացուցիչների պալատին դատապարտում է Ադրբեջանի յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ

Բրբենքի քաղաքային խորհրդի նամակը Ներկայացուցիչների պալատին դատապարտում է Ադրբեջանի յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ

Բրբենքի քաղաքային խորհրդի նամակը Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին՝ ի պաշտպանութիւն HR 1351-ի դատապարտում է Ադրբեջանի յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ:

Բրբենք, Կալիֆորնիա.- ԱՄՆ Հայ Դատի Յանձնախմբի Բրբէնքի Մասնաճիւղը հպարտութեամբ կիսուել է Բրբենքի քաղաքային խորհրդի նամակը, որով քաղաքային խորհուրդը Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին աջակցութիւն յայտնելով HR 1351-բանաձևի կապակցութեամբ դատապարտում է Ադրբեջանի յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ:

Նամակը միաժամանակ ուղղուած է մեծամասնութեան առաջնորդին, շրջանի սենատորներին ու ներկայացուցիչներին և մի շարք այլ պաշտօնեաներին: Նամակը ստորագրողները վերջում յայտարարել են, որ իրենք ամրօրէն կանգնած են հայ ժողովրդի կողքին և պաշտպանում են Հայաստանի հողային ամբողջականութիւնը:

Նշեալ նամակը նախաձեռնուել էր երբ Սեպտեմբերի 13-ին Բրբէնքի Հայ Դատի Յանձնախմբի քաղաքային խորհրդին ուղղուած նամակի հիման վրայ՝ յանձնախումբը խնդրեց Խորհրդին ինչպէս միշտ աջակցութիւն ցուցաբերել Հայութեանը:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Բըրբենքի մասնաճիւղը առաջ է տանում շրջանի հայ համայնքի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական իրաւունքները եւ նպաստում է նրա քաղաքացիական մասնակցութեան բարձրացմանը համաժողովրդական եւ հանրային քաղաքականութեան մակարդակներում:

oragark.com