|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստում քննարկվել են Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր:
ԿԳՄՍ նածարարության հաղորդմամբ, օրակարգում ընդգրկված հարցերից Տավուշի մարզի Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության, Արագածոտնի մարզի Արուճի տաճարի թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի առաջարկներից ընդունելի է համարվել ապակե տարբերակը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի նորոգման առաջարկը վերադարձվել է լրամշակման: