Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլից հետո ով էլ գա՝ մենք ենք մեր կամքով պարտադրելու, որ լինեն մաքուր, արդար և ուժեղ պետություն կերտեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Կանադայից հայրենադարձված ֆինանսիստ Կարեն Մկրտիչյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Նա պատմեց Բեյրութում դասախոս իր մոր պատմությունը, որ Երևանում այսօր մասնակցել է «Դիմադրություն» շարժման երթին, քայլել առաջին շարքով, Սաղաթելյանի հրահանգով՝ նստել ասֆալտին, փողոց փակել, բայց կարմիրբերետավոր ոստիկանները գրոհել են ու, երբ ինքը փորձել է մորը պաշտպանել, իրեն քաշքշելով բերման են ենթարկել։
«77 տարեկան մորս համառությունը՝ այդ տարիքին նստելու ասֆալտի վրա և պայքարելու իր հայրենիքի համար, անհաղթահարելի է․ այդ նստելը, համառորեն տեղից չշարժվելը արտացոլումն է հայ մարդու կամքին»,-ասաց Կարեն Մկրտիչյանը։
Նիկո՛լ, լավ լսի, դու մեր լուսավոր տղերքին զոհել ես և դրա համար պիտի գնաս՝ հայտարարեց նա։
«Ես քաղաքագետ չեմ, ոչ մի ձևով չեմ ուզում գործ ունենալ քաղաքական ասպարեզի հետ, բայց այսօր որոշել եմ այս շարժման կողքին կանգնել, որովհետև այս շարժումն արդեն դարձել է ժողովրդային և մեզ նման հանձնառու պրոֆեսիոնալները, բանվորները, հավաքարարները, բոլորս միասին պիտի կանգնենք ժողովրդի կողքին»,-ասաց Կարեն Մկրտիչյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։ Ֆրանսիայի հրապարակը փակ է վրաններով, որտեղ գիշերում են ցուցարարները։
Մանրամասն՝ տեսանյութում․