Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի՛ քաղաքացի, միացի՛ր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին․ Երեւանի կենտրոնական փողոցներում բողոքի երթի ժամանակ հատարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա առաջնորդած երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով շարվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք վանկարկում են՝ «Միացեք», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Արթուր Վանեցյանն իրենց պատուհաններից, պատշգամբներից հետևող քաղաքացիներին կոչ արեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու 15։30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ «սա հայկականության պահպանության, արժանապատվության, հայ մնալու պայքար է»։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, երբ ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը շատերի համար անսպասելի միայանակ գնաց Ազատության հրապարակ ու հայտարարեց՝ չի վերադառնալու տուն, քանի պայքարը չի հաջողել, շատերը թերահավատ էին. «Հիմա մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց, տեսնում ենք՝ ինչ ոգի կա»:
Վազգեն Սարգսյան փողոցով անցնելիս Վանեցյանն առաջարկեց կանգ առնել ԱԳ նախարարության շենքի դիմաց։ «Այս օրերին պետականամետ շատ դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը։ Եկեք, ողջունենք նրանց»,- ասաց նա, և հետևեցին բարձր ծափահարություններ։
Վանեցյանն ԱԳՆ աշխատակիցներն էլ հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես՝ առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ էին փակվել նաեւ մարզերում, մասնավորապես՝ Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև՝ ժամը 15․30-ին, նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։