Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու քաղաքացիներն այս պահին ոստիկանության շենքի դիմաց են։ Պահանջում են, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայանա և բացատրություն տա՝ ինչու են ոստիկաններն այսօր անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց։
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց.
«Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, նման դաժանություն երբեք չի եղել: Այդ ո՞ւմ եք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել:
Առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում. Դուք ուզո՞ւմ եք այդ պիտակը ձեզ կպնի, իջեք, և բացատրեք»,- ասած Վազգեն Մանուկյանը։