կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-18 20:49
Հասարակություն

Ընդհարում ոստիկանների և քաղաքացիների միջև․ «Հաց բերողի» երթի մասնակիցները կառավարության շենքի մոտ են

Ընդհարում ոստիկանների և քաղաքացիների միջև․ «Հաց բերողի» երթի մասնակիցները կառավարության շենքի մոտ են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում ընթանում էր ցույց՝ ի հիշատակ «Հաց բերողի»։ Երթի մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ սկսվել է ընդհարում ոստիկանների և քաղաքացիների միջև։ 

Երթի մասնակիցները այնուհետև շարժվել են դեպի Գլխավոր Դատախազության և  Արդարադատության նախարարության մոտ։ Ոստիկանները փակել են երթի մասնակիցների առաջխաղացումը դեպի նախարարությունների շենքերի մոտ։ 

Այնուհետև ցուցարարները ուղևորել են դեպի Կառավարություն՝ արտահայտելու իրենց բողոքը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի օգնականը խոստացել էր մեկ օրում պատասխանել Արթուր Սարգսյանի հուղարկավորության տեղի մասին պահանջին, սակայն ցայսօր ոչ մի պատասխան չի եղել։