կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 17:54
Քաղաքական

Նիկո՛լ, մեր երիտասարդները միշտ բարձր են պահել Եռագույնը, որը կրկին անգամ նետեցիր գետնին. Իշխան Սաղաթելյան

Նիկո՛լ, մեր երիտասարդները միշտ բարձր են պահել Եռագույնը, որը կրկին անգամ նետեցիր գետնին. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«Քիչ առաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի շարք անդամներ գերագույն գլխավոր խելագարի հրամանով Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեցին այն բանի համար, որ ցանկանում էին Հանրապետության հրապարակում բարձրացնել, ծածանել ՀՀ Եռագույնը:
 
Նիկո՛լ, մեր երիտասարդները միշտ բարձր են պահել և բարձր են պահելու Հայոց Եռագույնը: Իսկ դու այն կրկին անգամ նետեցիր գետնին:
Պատասխան ես տալու: Հեռացի՛ր անցնցում»:
Նշենք, որ քիչ առաջ Ոստիկանության զորքերը բռնի ուժ կիրառեցին ավտոերթով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նրանք թույլ չտվեցին անգամ Հանրապետության հրապարակում բացել եռագույն դրոշը և սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները չվարանեցին բռնի ուժ գործադրել անգամ արցախյան վերջին պատերազմում վիրավորված դաշնակցական մարտիկների նկատմամբ․ նրանց ևս քաշքշելով բերման ենթարկեցին։ Բերման ենթարկված շատ աղջիկների եղբայրներն այս պահին էլ դիրքերում են՝ ՀՅԴ ստորաբաժանումների կազմում պաշտպանելով Արցախի հյուսիսը։