Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում Իրանի դեսպան Բադախշան Զոհուրին ասել է, որ Իրանի համար անընդունելի են միջանցքային տրամաբանության մեջ հնչող` հաղորդակցությունների մասին հայտարարությունները՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին դեռ պատրանքներ ունեցող` Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Դեսպանն այս մասին ասել է ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մեզ համար անընդունելի են միջանցքային տրամաբանության մեջ հնչող` հաղորդակցությունների մասին հայտարարությունները, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իրանի դեսպանը։
Միևնույն ժամանակ, ՀՀ ներկայիս իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի իրականանա Ալիևի` «զանգեզուրյան երազանքը»:
Այսպես, ըստ քաղաքագետ Էդգար Էլբակյանի, Մեղրու հատվածում սկսվել է «թյուրքական միջանցքի» կառուցումը, որը կմիացնի թյուրքական աշխարհը ու կկտրի Հայաստանն Իրանից` դնելով թյուրքական աքցանի մեջ: