Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին իր ցույց տված` «գորշ գայլերի» ժեստի մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել։
Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է, որ Ուրուգվայի իշխանությունները Թուրքիայի դեսպանին հավաստիացրել են, որ թույլ չեն տա հայ համայնքի ներկայացուցիչներին` մոտենալ նոր բացվելիք դեսպանատն շենքին։
«Սխալ էր թույլ տալ այս խմբին գնալ այնտեղ, մանավանդ, որ համապատասխան խոստում է տրվել։ Իսկապես, ցուցարարներն իրենց տգեղ են պահել։ Այս անընդունելի այլանդակ պահվածքից հետո մենք էլ տվեցինք պահանջվող պատասխանը: Մեր ժեստը վիրավորանք չէ Ուրուգվայի իշխանությունների, Ուրուգվայի ժողովրդի կամ ցուցարարների հասցեին։ Ուստի տեղին չէ, որ նրանք մեզ մեղադրեն»,- ասել է նա։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ պետք է նայել դեպի ապագան։ Չավուշօղլուն վստահեցրել է, որ իրենք խնդիրներ չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ այդ ժեստից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել էր Ուրուգվայի ԱԳՆ, իսկ ԱԳՆ ղեկավարը դատապարտել է թուրք նախարարի արարքը: