Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնաճնշիչ մեքենան օրերս այդ վարչախմբի կողմից ապօրինաբար ձերբակալված թալիշ գիտնական Իղբալ Աբիլովին մի շարք անհեթեթ «մեղադրանքներ» է ներկայացրել՝ նաև նշելով, թե կասկածներ կան, որ վերջինս, իբր, օժանդակել է նվաստիս՝ արհեստածին Ադրբեջանի դեմ «իրականացնելու թշնամական գործողություններ»:
Հերթական կեղծ և շինծու գործով սեփական ժողովրդի լեզուն, մշակույթը և պատմությունն ուսումնասիրող թալիշ գիտնականին ազատությունից զրկելը ոչ միայն խոսում է այն անհերքելի փաստի մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանի կազմում անկախ իր կամքից հայտնված թալիշ ժողովրդին դիտարկում է բացառապես՝ որպես «թնդանոթի միս» և էթնոցիդի ու ձուլման պետական քաղաքականության օբյեկտ, այլ նաև վախեր ունի այս հինավուրց իրանական ժողովրդի նույնիսկ լեզվից, մշակույթից և պատմությունից, քանի որ դրանք չեն տեղավորվում այս պետություն կոչեցյալի ամեն ինչով շինծու ու արհեստական ինքնության և ագրեսիվ ու մարդատյաց «գաղափարախոսության» շրջանակներում»։