Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի ԶՈւ-ն մայիսի 27-ին հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում «Ճանկ» ռազմական գործողությունն էր սկսել` «տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու նպատակով»:
Թուրքիայի ԶՈւ-ն տեսանյութեր էր հրապարակել այդ գործողությունների վերաբերյալ, որոնցից առաջինում երևում էր, թե ինչպես են ուղղաթիռից թուրք զինվորներ իջնում:
ANF քրդական լրատվական գործակալության համաձայն` այդ տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը: Ավելին` դրանք վերցված են այնպիսի հայտնի համակարգչային խաղերից, ինչպիսիք են «Medal Of Honor»-ը և «Arma 3»-ը:
Ռազմական գործողություններում պարտությունները կոծկելու համար թուրքերը դարձյալ դիմել են համակարգչային խաղերի օգնությանը: Գործակալությունը նշում է, որ նմանատիպ դեպք եղել է նաև Աֆրինում գործողությունների ժամանակ: Նշվում է, որ ուշադրություն էր գրավել այն հանգամանքը, որ տեսանյութում ուղղաթիռն անբնական ձևով է վայրէջք կատարում, ինչը կասկածներ էր առաջացրել:
Տեսանյութն` այստեղ: