կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 11:54
Արցախ

Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»

Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»

Պաշտոնական Բաքուն 2019-ին  Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Աամեդյարովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առաջին հերթին հնարավորություններ կբացի ՀՀ-ում տնտեսական աճի համար:

Մամեդյարովն ափսոսանքով է նշել, որ երկար տարիներ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել: «Սակայն ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս` բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,- նշել է նա:

Մամեդայրովը խոսել է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մասին` նշելով, որ դրանում խոսվում է բանակցությունները շարունակելու մասին: «Դա նշանակում է, որ բանակցությունների ձևաչափը կմնա անփոփոխ»,- հավելել է նա:

«Կարևոր է նաև համատեղ հայտարարությունում արտացոլված միտքը, որ մոտ ապագայում անհրաժեշտ է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով ինտենսիվ` արդյունքին ուղղված բանակցություններ»,- ասել է Մամեդյարովը:

Ըստ նրա` այդ մոտեցմանն աջակցում են ԵԱՀԿ համանախագահները:

«Ընդհանուր առմամբ, հարկ եմ համարում նշել, որ դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո ներկայիս ղեկավարությունը ՝ ստանալով Հայաստանի ժողովրդի լիարժեք մանդատը, պետք է հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք ցուցադրի և բարիդրացիության փիլիսոփայության համաձայն՝ գործի հանուն տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման ձեռքբերման: Կարծում եմ, որ այդպիսի մանդատ տալով՝ հայ ժողովուրդն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը»,- ասել է Էլմար Մամեդյարովը: