Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկսած մարտի 15-ից մինչև ապրիլի 24-ը անցկացվեց մի շարք միջոցառումներ «Հայոց ցեղասպանություն» թեմայով։ Վրաստանի Հայ Համայնքը, Վրաստանի Հայ Ուսանողական և Երիտասարդական միությունների աջակցությամբ, մարտի 20-ից մինչ ապրիլի 19 ընկած ժամանակահատվածում կազմակերպեց 8 ցուցահանդես «Հայոց Մեծ Եղեռն և մշակույթային ցեղասպանություն» թեմայով, մայրաքաղաք Թբիլիսիի տարբեր թաղամասերում` Վակեյում, Սաբուրթալոյում, Վարկեթիլիում, Ավլաբարիում և այլ վայրերում։ Վստահաբար կարող ենք ասել, որ ցուցահանդեսները ծառայեցին իրենց բուն նպատակին և ընթացան իրենց հունով։ Այս տարի, հազարավոր Թբիլիսիի բնակիչներ իմացան այնպիսի սարսափելի պատմական փաստի մասին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսների ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցելու տարբեր մտածելակերպով մարդկանց հետ, եղավ և՛ դժգոհություն և՛ բանավեճ նաև շնորհակալական և աջակցության խոսքեր։
Ապրիլի 18-ին «Րաֆֆի» ուսանողական միության նախաձեռնությամբ անցկացվեց դասախոսություն «Հայոց ցեղասպանություն. պատճառներ և փաստեր» թեմայով։ Այդ թվում նաև Հ․Մ․Ը․Մ Թիֆլիսիի մասնաճյուղը ներկայացրեց տեսահոլովակ նվիրված ցեղասպանության զոհերին։
Իսկ արդեն ապրիլի 23ին երկու տարվա ընդմիջումից հետո Վրաստանի Երիտասարդական միությունը անցկացրեց ավանդական ջահերով երթ, մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող , Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի հուշարձանի ուղղությամբ ։ Մասնակիցների թիվը մոտավորապես 150 հոգի էր։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրեցին խաչքարի առջև, Հովհաննես Թումանյանի անվան գրական խմբակի սաները արտասանեցին, և վերջում `եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղական աղոթք։
Ապրիլի 24-ին կայացավ երթ Ֆիլհարմոնիայից դեպի Թուրքիայի դեսպանություն, պահանջով `ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը։ Երթին մասնակցեց մոտ 300 հոգի։ Հենց դեսպանության մոտ էլ կայացավ ցուցը, որի ժամանակ խոսքով ներկայացան Վրաստանի հայ Համայնքի անդամները, հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ։ Այսքանով ավարտեցինք այս տարվա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները։