կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 16:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-թուրքական լսումներն արգելափակելով՝ ընդգծեցին, որ սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը․ Ռուստամյան

Բացահայտումներ ժամանակներում ենք ապրում՝ այս իշխանություններն սկսում են ինքնաբացահայտվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը Ազատության հրապարակում կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ, որն այդտեղ էր անցկացվում, քանի որ Ազգային ժողովը հրաժարվել էր տրամադրել նիստերի դահլիճը՝ պատճառաբանելով, որ դահլիճի տեխնիկական անձնակազմն այլ միջոցառման է լինելու։

«Այսօրվա ԱԺ ղեկավարությունն էլ բացահայտեց, որ իրենց պատճառաբանությունը ծիծաղելի է, որ չեն կարող տեխնիկական պատճառներով կազմակերպել հայ-թուրքական լսումները, որովհետև լսումների կազմակերպումը պարտավորություն է, և այն, ինչ իրենք անում են՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտում է, այսինքն, ասում են, որ տեխնիկական պատճառներով կարող ենք խախտել Սահմանադրությունը, ինչը ինքնին աբսուրդ է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Եթե ԱԺ-ն չի կարողանում միաժամանակ երկու միջոցառում կազմակերպել, նշեց նա, ապա դա ցույց է տալիս՝ ինչ որակի ղեկավարում ունենք տարբեր տեղերում, քանի որ նախկինում ԱԺ-ն միաժամանակ մի քանի միջոցառում էր կազմակերպում։

«Մենք այդ հայտարարությամբ գծում էինք այն կարմիր գծերը, որոնցից հետո սկսվում է ազգային, պետական խնդիրների ձախողումը, ազգային ինքնության կորուստը և ուղղակի գնալու էինք հայոց պետականության փլուզման ճանապարհով, որովհետև մեր հարևան Թուրքիան և Ադրբեջանը անթաքույց հակահայկական ծրագրեր են իրականացնում, պահանջներ են դրել մեր առջև և դրանց ադեկվատ չարձագանքելը ուղղակի նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանակն տանդեմի շահերը։ Այս ապօրինի արգելափակումով՝ ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մեր բոլոր մտահոգությունները, որ այս իշխանությունները իրենց քայլերով եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, արդարացված են»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա շեշտեց, որ չի հաջողվելու, քանի որ «Հայաստան» խմբակցությունը լսումներն անելու է, Հայ-թուրքական հայեցակարգային մոտեցումների մասին հայտարարությունը լրմշակելու են և ընդունեն ԱԺ-ում։

Մանրամասն՝ տեսանյութում․