Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի հակամարտությունում, քանի որ դա «ազդում է աշխարհում նրա հեղինակության վրա»։
Բլինքենը հիշեցրել է, որ նույնիսկ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։
«Կարծում եմ, որ հիմա մի տեսակ փորձարկվում է, թե որոնք են այժմ սահմանները, քանի որ Չինաստանը տարակուսանքի մեջ է»,- ասել է նա։
Բլինքենը նաև հիշեցրել է, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և դրա հիմքում ընկած սկզբունքների վրա։
«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կպաշտպանի այն սկզբունքները, որոնք նա պնդում է, որ պահպանում է: Բայց նա չի անում: Կարծում եմ, որ նա ավելի ու ավելի անհարմար դրության մեջ է, քանի որ հսկայական անջրպետ կա այն բանի միջև, ինչի մասին պնդում է Չինաստանը, և թե ինչ է նա իրականում անում: Կարծում եմ՝ դա ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում, աշխարհի շատ երկրներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինկենն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի կողմն անցնելն է, այլ ճիշտ կողմում լինելը։
«Հիմնական հարցն այն է, որ պետք է պաշտպանել միջազգային հարաբերությունների կամ քաոսի կամ հակամարտությունների համակարգի հիմնարար սկզբունքները: Եվ, ի վերջո, Չինաստանը պետք է ընտրություն կատարի»,- ընդգծել է Բլինկենը։