|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի վարչակազմը ապրիլի 11-ից կհայտարարի տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի մասին։ Այս մասին կիրակի հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ այս քայլը կապված է ուկրաինական կողմից հնարավոր սադրանքների հետ։
«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կմտցվի ահաբեկչական սպառնալիքի դեղին (բարձր) մակարդակ։ Սա սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է»,- ասել է Ստարովոյտը:
Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր Ուկրաինայի և Կուրսկի շրջանի սահմանային կետի ականանետային գնդակոծման մասին։