Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առաջնային է վստահության հարցը: Այս մասին Երևանում անցկացվող «Լազարյան» ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ հարցն առաջնային է դարձել Ռուսաստանի և Հայաստանի նոր ղեկավարության միջև: «Եթե ինչ-ինչ պատճառներով վստահությունը խախտվել է, ապա Ռուսաստանում այլ իրավիճակ է ստեղծվում, որտեղ կան Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ, ընդ որում՝ ոչ միայն ռազմատեխնիկական ոլորտում: Ադրբեջանն էլ է շահագրգռված է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»,- հավելեց նա:
Զատուլինն ընդգծեց, որ չնայած վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ այսքան արդյունավետ չեն եղել, գործնականում այլ իրավիճակ է: «Այս հայտարարություններից հետո սկսվում է ՀԿԵ-ի և «Գազպրոմի» գործունեության հետաքննություն, հետո հաջորդում են ներդրումների մասին հայտարարություններ», - նշեց նա:
Ըստ Զատուլինի` ռուսական կողմի համար, որը ոչ մի կերպ չի ցանկանում միջամտել Հայաստանի գործերին, կարեւոր է, որ հայ ժողովուրդը միասնական լինի, այլ ոչ թե բաժանված եւ քաղաքական «ռազբորկաների» մեջ ընկղմված: