կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-10 19:18
Հասարակություն

Սևանում ևս վեր խոյացավ Արցախի դրոշը

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչները բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։

Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և բազմաթիվ սևանցիներ։

Ստորև ներկայացնում ենք միջոցառման տեսանյութը և լուսանկարները։