կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 18:55
Հասարակություն

Ապարանում վեր խոյացավ Արցախի դրոշը

Ապարանում վեր խոյացավ Արցախի դրոշը
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Արագածոտնի մարզի Ապարան համայնքի բնակիչները քաղաքի կենտրոնական հրապարակում բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։
 
Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել են ՀՅԴ Ապարանի կոմիտեության անդամները և բազմաթիվ ապարանցիներ։
 
Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Ապարանի կոմիտեության հայտարարությունը օրվա խորհրդի առիթով.

«Սիրելի հայրենակիցներ, վսահաբար բոլորիդ սրտում ու մտքում տագնապ կա:
 
Դավաճան իշխանությունների հայտարարությունները, անամոթ պնդումները, երկրի թիվ մեկ ներկայացուցչի պարտվողական, անհավասարակշիռ խոսքը բոլորիս համար անընդունելի է և թելադրող, որպիսի շուտափույթ դավաճանին հեռացնելու քայլեր ձեռնարկենք: Ինչքան թուրքահպատակ պիտի լինի երկի թվացյալ վարչապետը, որ ԱԺ ամբիոնից հայտարարի, որ կարող էինք այսքան զոհեր չունենալ, բայց չարեցինք, եթե Շուշին չհանձնեինք, պատերազմը չէր կանգնի, եթե Հայաստանից տարածք չզիջենք, ալիևը կջղայնան:
 
Հայը երբեք չի ծնկել, թուրքին չի շողոքորթել, թուրքի դուդուկի տակ չի պարել, հետևաբար ինչ որ ոչնչություն, նույն ինքը, Ն.Փ-ն իրավունք չունի հայ ազգի անունից վաճառել հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը: Այսպես շարունակել հնարավոր չէ, հնարավոր չէ, որ հայ մարդը հրաժարվի իր հայրենիքից, հնարավոր չէ, որ հայ մարդը հրաժարվի հանուն հայրենիքի զոհված իր զավակներից, եթե հրաժարվում է, ապա հայ չէ, թուրք է, հայի կերպար առած թուրք:
 
Սիրելի Ապարանցիներ, Արցախը մեր բոլորիս հայրենիքն է, ապարանցին տասնյակ տարիներ Ապարանի Հատուկ Գնդի կազմով Քարվաճառի բարձրունքներն է հսկել, մասնակցել թեժ մարտերի, կյանքը դրել հանուն հայրենիքի:
 
Ապարան, քանի որդի կորցրեցիր.... քանի որդիներ նահատակվեցին: Տղեքը փառքով զոհվեցին, զոհվեցին որ մեր սահմանը անսասան մնա: Սիրելիներ, հանուն Սուրբ Հայրենիքի, հանուն համայն հայության, պիտի ոտքի կանգնենք, պիտի շատ հստակ ասենք, որ տեր ենք մեր Սուրբ Երկրին: Ասյօր, այս համոզումներից ելնելով, ի աջակցություն ՀՀ-ում սկիզբ առած Դիմադրության շարժման, ի պաշտպանություն ՀՀ-ի և Արցախ Աշխարհի, Ապարանի հրապարակում կանգնեցվեց Արցախի դրոշը:
 
Այս չարաբաստիկ իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, այլապես կկորցնենք մնացածը...
 
Ապարան ոտքի, Արագածոտն ոտքի, Հայաստան ոտքի...»:
 
Միջոցառման լուսանկարները՝ այստեղ: