Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արայիկ Հարությունյանը դեռևս իրեն Արցախի նախագա՞հ է կարծում, ո՞ր Արցախի, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանձնեց թուրքերի՞ն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը մամուլի ասոիլիսում։
Նա նշեց, որ եթե մենք կարծում ենք, որ Արցախի 75 տոկոսն է հանձնված, ապա ինքը համոզված է, որ 2-3 տարի հետո Արցախ չի լինելու։
«Արդեն տեղեկություն ստացանք, որ օտարերկրյա լրագրողին թույլ չեն տվել գնալ Արցախ, ասել են՝ Ադրբեջանը պետք է թույլտվություն տա, օտարերկրացի հյուրերը չեն կարող գնալ»,-ասաց նա։
Թաթուլ Պետրոսյանը համոզված է, որ այս իշխանությունները երբևէ անփութության կամ անգրագիտության պատճառով չէ, որ կորցրել են Արցախի զգալի մասը․ դա պլանավորված գործողություն էր։
«Փաշինյանի պլանները թուրքական պատվեր են»,-ասաց նա։
Գեներալ-մայորը նշեց, որ ինքն աշխատանքից ազատվել է 2018 թ-ի օգոստոսին։
«Ես այսօր ևս համոզված եմ, ինչպես այն ժամանակ, որ այս իշխանությունների հետ աշխատելը անհամատեղելի է յուրաքանչյուր մարդու համար, ով որոշակի ընկալում ունի հայրենիքի նկատմամբ»,-ասաց նա։
Հիմա էլ աշխատանքից ազատել են Թաթուլ Պետրոսյանի եղբոր որդուն, որը, նրա խոսքով, շատ բանիմաց մասնագետ էր, բայց իր եղբոր տղան լինելու պատճառով հետապնդման ենթարկվեց։
«Աշխատանքից ազատելը ցույց տվեց, որ այս իշխանությունների կամակատարները ամեն ինչի ընդունակ են»,-ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․