Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Մենք պետք է գիտակցենք մի բան՝ յուրաքանչյուր անձ մտահոգություն ունի իր երկրի ապագայի համար, հետևաբար այս պայմաններում մենք պետք է գիտակցենք՝ ովքեր են մեր ժողովրդի բարեկամները և ովքեր են թշնամիները։ Այսօր կան բավականին ուժեր, որոնք սորոսական, իշխանական թևի հովանավորության ներքո փորձում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ չգիտակցելով, որ այսօր ՀՀ միակ ռազմավարական, իրատեսական, հավատարիմ գործընկերը մնացել է ՌԴ-ն՝ ի դեմս իր խաղաղապահների։ Այս մասին «Մայր Հայաստան» հուշահամալիրում ասաց Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
«Այս իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանց նպատակը ՀՀ-ն և արցախը ապառազմականացնելն է։ Սա Թուրքիայի և Արդբեջանի քաղաքականությունն է»,-ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության անվտանգության։