Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Խրամորթում հայ աշխատակիցների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակահերթի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. փետրվարի 05-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն վերջիններիս թաքնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է»: