|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։
Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:
Աստված պահապան լինի բոլորիս», - գրել է նա։