կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 13:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է․ Ի․ Սաղաթելյանը՝ քաղաքական 6 լիդերների հանդիպման մասին

Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, որն սկսվեց ԱԺ շենքի առջևից և շարունակվեց մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ ՀՅԴ ակտիվիստները շարունակում են վրաններում նստացույց իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Խոսելով երեկ քաղաքական 6 լիդերների հանդիպման մասին Սաղաթելյանն ասաց, որ այս հանդիպումը պետք չէ առանձնացնել մյուս հանդիպումներից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում է։

«Սա հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանավորել ենք մեր աշխատանքները»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանի՝ իբրև վարչապետի միասնական թեկնածուի, թեկնածությունից դժգոհության և նրան փոխելու պահանջի մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդպիսի պահանջ չկա, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել է ճանապարհային քարտեզը, և որևէ բան իրենց մոտեցումների և անելիքների մեջ չի փոխվել։

Մարզային այցելությունները, անհնազանդության բողոքի ակցիաները, երթերը, ցույցերը ամբողջ ծավալով շարունակվելու են։

«Ես մի քանի առիթով ասել եմ, որ այսօրվա այս դավաճան իշխանությունը, որի գործունեության հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տվել ենք այսքան զոհեր, գերիներ, անհետ կորածներ, ըստ էության, մեր երկիրը հասցրել են անդունդի եզրին, հիմա իրենք, իրենց դավաճանությունը արդարացնելու համար, իրենց անկարողությունն ու սրիկայությունը արդարացնելու համար փորձում են մեր հասարակությանը համոզել, որ այն, ինչ կորցրել ենք, դա թուրքերինն էր, դա հային չէր պատկանում՝ սկսած վարչապետից, վերջացրած այդ պատգամավորներով, ովքեր անսրբություն, անհայրենիք մարդիկ են։ Փորձելով հանրությանը համոզել, որ սրանով մենք կապրենք խաղաղ՝ չհասկանալով, որ Արցախը ՀՀ անվտանգության բանալին էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․