Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Armenian military portal տելեգրամյան ալիքը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից զենքի եւ սպառազինության առքուվաճառքին։ Տելեգրամյան ալիքը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին մեղադրել է Սիրիայում թուրքամետ ահաբեկչական խմբավորումներին զենք վաճառելու մեջ։
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա «զինակից ընկերները»՝ ՊՆ փոխնախարար Մակար Համբարյանն ու նախարարի վաղեմի ընկեր, որոշ շրջանակներում քաջ հայտնի զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) զբաղվել են զենքի վաճառքով դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար»,- նշված է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։
Նշենք, որ տելեգրամյան ալիքն ասվածին առնչվող փաստաթղթեր է հրապարակել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր. համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա: