|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Գերմանիան պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ էմբարգո կիրառել. Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աշխատում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու համար։
«Մենք այլևս երբեք այնքան կախված չենք լինի էներգիայի մեկ մատակարարից (Ռուսաստանից), որքան այսօր: Սակայն Գերմանիան դեռ պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ էմբարգո կիրառել։ Էմբարգոն կվտանգի Գերմանիայի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Ռուսական ներմուծման բաժինը Գերմանիա գազի մատակարարման մեջ կազմում է մոտ 55 տոկոս, հում նավթինը՝ 35 տոկոս, ածխինը՝ 45 տոկոս։