կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 11:14
Քաղաքական

Հուսով եմ՝ քննիչները, դատախազները վերջին չորս տարվա նման չեն տրվի հանցանք գործելու գայթակղությանը

2013-2014 թվականներին, երբ անցում կատարվեց կրկին, տարիքային հանգամանքով պայմանավորված, կենսաթոշակային իրավունքի ձևավորմանը, այն որոշակի դժգոհություն առաջացրել էր քննիչների, դատախազների շրջանում, որոշակիորեն նաև օբյեկտիվ էր նշված, որովհետև, կարծում եմ, կան քննիչներ, կան դատախազներ մենք առաջարկել էինք այս ռեֆորմը տարածել նաև դատավորների վրա, բայց այս փուլում նշված հարցը հետաձգվել է։ Սակայն հետևողական ենք լինելու, որ, անկախ տարիքից, որոշակի պաշտոնավարման ժամանակ անցնելու դեպքում մարդը կարողանա անցնել կենսաթոշակի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հուսով եմ, որ քննիչները, դատախազները այդ նույն հանգամանքը, երբ ասում ենք՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք գործելը, առաջացնելու է հիմք, որ այդ ողջ 20 տարվա կենսաթոշակից զրկվեն, կգիտակցեն նշվածը և որևէ  նման արարք կատարելուց զերծ կմնան, նույնիսկ այն պայմաններում, որ վերջին չորս տարիների ընթացքում այդ գայթակղությանը չէին դիմացել»,- ասաց պատգամավորը։