Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու:
Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Գեղամ Մանուկյանը Մհեր Գրիգորյանից էր հիասթափված, որը չի կարողացել Արցախում ստեղծված գազի խնդրի եւ այլ հարցերի վերաբերյալ նորմալ, ինֆորմացված պատասխաններ տալ, որը հույս կներշնչեր արցախցիներին: Մի խոսքով` անիմաստ նիստ է եղել, եւ իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները: Սակայն եթե որեւէ գաղտնի, հրապարակման ոչ ենթակա ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում