Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը բացահայտեց իր հակաՀԱՅ քաղաքականությունը:
Նիկոլը լայվով անհեթեթ համեմատություններով և զավեշտալի պատրվակներով ուզում է հիմնավորել Եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից, իսկ հայ գրականություն , հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները` ԲՈՒՀ-երից հանելը: Ասում է` ինչի՞ ենք տարանջատում եկեղեցու և հայոց պատմությունը իրարից, դե հայոց լեզուն առարկան էլ միացրեք հայ գրականությանը, հետո դա էլ միացրեք հայոց պատմությանը և դարձրեք մեկ առարկա` հայոց պատմություն, վերջում էլ հայոցը հանեք թող մնա պատմություն: Նիկոլը խոսում է Օքսֆորդի համալսարանից, առաջադիմությունից` միաժամանակ ազգայինը համարելով հետադիմություն:
Այսօր Նիկոլը նաև շատերի համար բացահայտվեց` կրկնելով նախարար Արայիկի խոսքերը` հաստատեց, որ այդ ազգակործան և հակապետական ծրագրերի հետևում հենց ինքն է կանգնած: Պայթեց նաև այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը` վատը: Վարչապետի մակարդակով բացահայտ վարվում է հակաՀԱՅ քաղաքականություն, և դրա համար նույնպես Նիկոլը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- գրել է նա: