կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 11:27
Քաղաքական

Շրջագայությունները ՔՊ-ականների համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց․ պատգամավոր

Իշխող ուժն իրենց աշխատանքային այցերը ներկայացնում են դարակազմիկ, բայց իրականում ՀՀ-ին դրանից զրո կամ զրոյից շատ քիչ տարբերվող օգուտ կա, տպավորությունն այնպիսին է, որ այս մարդկանց համար խորհրդարանը վերածվել է տուրիստական գործակալության։ Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս ու վերադառնում՝ կառավարությունից իջեցված հերթական հրահանգը կատարելու․ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Շրջագայությունները խորհրդարանական մեծամասնության համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ են անելու 8 օր 11 հոգով Բալիում, այդ ի՞նչ ճակատագրական հարց են որոշելու, գերիների հա՞րցն են լուծելու․․․»,-ասաց Մանուկյանը։

Մնարամասն՝ տեսանյութում։