|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը Արամ Խաչատրյանի անվան տրիոն համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մուրմանսկ, Վլադիմիր, Տուլա, Արխանգելսկ, Սեւերոդվինսկ:
Համերգաշարն անցկացվել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Ռուսաստանյան նվագախմբերի հետ կատարումներով հանդես են եկել Կարեն Շահգալդյանը /ջութակ/, Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Կարեն Քոչարյանը /թավջութակ/: Ծրագրում ներառված էին Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Առնո Բաբաջանյանի, ժամանակակից հայ կոմպոզիտորներ Ռուբեն Սարգսյանի, Վաչե Շարաֆյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Տրիոյի աշնանային շրջագայությունների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին Չեխիայում՝ Պրահայի Լիխտեյշտեյն պալատում, այնուհետեւ կշարունակվի ՌԴ-ի Տյումեն, Չելյաբինսկ, Սուրգուտ, Ուֆա և Մագնիտոգորսկ քաղաքներում: