|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուկրտրանսգազի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Պերլոմանը:
«Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունն արգելել է շուկայի մասնակիցներին բնական գազ արտահանել մեր պետության մաքսային տարածքից։ Դա վերաբերում է նաեւ գազին, որը Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարաններում պահվում է «մաքսային պահեստ» ռեժիմում», – գրել է նա:
Պերլոմանն ընդգծել է, որ սահմանափակումները կիրառվել են Էներգետիկայի նախարարության մարտի 3-ի հրամանով ՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների հետ կապված: