Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՅԴ մարտիկ, 2020 թ. Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված` ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրում է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը՝ 30-րդ ֆիլմն է:
Հակոբ Ռոստոմյանի մարտական ընկեր Վահե Առաքելյանը, որին վիճակվել էր հերոսի մարտական ուղին ներկայացնելու պատիվը, ասաց, որ Ռոստն իր գիտելիքներով փայլում էր մարտի դաշտում: Նա հատկապես փայլուն կատարել է իրեն տրված հանձնարարությունները 2014թ.օգոստոսյան դեպքերի ժամանակ՝ խոցելով հակառակորդի մի շարք կրակակետեր, շարժական տեխնիկա եւ կենդանի զինուժ:
«Ռոստը շատ հոգատար էր իր զինվորների նկատմամբ՝ նրանց համարելով իր երեխաները: Այս վերջին պատերազմի ժամանակ, երբ մեկնում էր ռազմաճակատ, իրեն հարցրին՝ ինչո՞ւ ես գնում, ասաց. «Բա իմ էրեխեքին ո՞վ տիրություն անի»: Մենք Ռոստից շատ բան ենք սովորել, ասես` նա այս կյանքը մեկ անգամ արդեն ապրել էր: Չկար մի հանձնարարություն, որ Ռոստը տար, ու զինվորներն անվերապահորեն չկատարեին: Մենք՝ սպաներս, սիրում էինք Ռոստին: Նույնը կասեն դահլիճում գտնվող սպայական կազմի տղերքն ու զինվորները»,-Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց հերոսի մարտական ընկերը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք. «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստը քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենատեր կուսակիցների մեջ. Սրապիոնյան