կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 12:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորներն ինձ հարցնում են՝ մի՞թե թշնամուց բացի պետք է պաշտպանվենք թիկունքի դավաճաններից․ Արթուր Վարդանյան

Զինվորներն ինձ հարցնում են՝ մի՞թե թշնամուց բացի պետք է պաշտպանվենք թիկունքի դավաճաններից՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։

Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարությունը։

Լսումների ընթացքին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ․