կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-18 11:17
Քաղաքական

Մշտապես սողացողներն այսօր «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային, ով իշխանության եկավ սիրո կեղծ համբույրով. Ն. Հոխիկյան

Մշտապես սողացողներն այսօր «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային, ով իշխանության եկավ սիրո կեղծ համբույրով. Ն. Հոխիկյան
Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.
 
«Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը։ Մի դեպքում ունեցել ենք ազգային գաղափարները կեղծ կատեգորիա համարող, մեկ այլ դեպքում՝ կոռուպցիան խրախուսող, մյուս դեպքում էլ՝ հայրենիքը վաճառող իշխանություն։
 
Իմ լուսահոգի ընկեր, դիվանագետ Արման Նավասարդյանը մշտապես ասում էր՝ հայ ազգը դեռ պատրաստ չէ պետականություն ունենալու։ Այն ժամանակ ես ընդդիմանում էի, այսօր հասկանում եմ, որ իրոք, նույն մարդիկ երեկ հորթի հրճվանքով պաշտում էին ԼՏՊ-ին, հետո Քոչարյանի նկարները փակցնում էին իրենց տան պատերին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրան համարում էին տաղանդավոր ստրատեգ, իսկ այսօր փրփրոտ բերաններով պաշտում են Նիկոլ Փաշինյանին։
 
Քծնելով, սողալով ու վաճառելով բոլոր սրբությունները՝ այդպիսի մարդիկ բոլոր ժամանակներում քանդել են մեր պետականության հիմքերը։ Այսօր այդպիսի մարդիկ «փրկիչ» են անվանում մեր հայրենիքի Հուդային, ով եկավ իշխանության սիրո կեղծ համբույրով, մինչդեռ դա լավ մտածված մատնություն էր։
 
Երեկ Սերժ Սարգսյանին 5000 դրամով վաճառվածները այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից ու անամոթաբար ասում, թե պատրաստ են Նիկոլի կողքին կանգնել ու էլի հողեր տալ թշնամուն, միայն թե նախկինների վերադարձ չլինի։
 
Այդպիսի մարդկանց համար փոխվում են լոկ տերերը և վաճառվելու գները։ Այդպիսի մարդիկ այսօր ծափահարում են Արցախը գործարքով հանձնողին, քանի որ դա է պահանջում իշխանության նկատմամբ իրենց քծնանքը։ Վաղը, երբ նոր իշխանություն լինի, նույն այդ մարդիկ անիծելու են Նիկոլ Փաշինյանին, քանի որ իրենց համար բարոյականությունն ու ազգային արժեքները արևածաղկի սերմի նման բան են։
 
Ափսոս է իմ հայրենիքը, որը արյունով հարյուրամյակներ պահում են նվիրյալները, իսկ օրերի ընթացքում քանդում են ամբոխները»։