Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ուկրաինայի խնդրանքը Թուրքիային՝ փակել ռուսական նավերի համար նեղուցները.
«Թուրքիան՝ որպես Մոնտրոյի կոնվենցիայով ոչ պատերազմող կողմ, կարող է փակել նեղուցները պատերազմող պետությունների ռազմանավերի համար, սակայն նույնիսկ այս դեպքում Ռուսաստանը իրավունք ունի անցնելու նեղուցներով։ Կոնվենցիան նախատեսում է ռազմածովային ուժերի վերադարձը բազա»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ նեղուցների օգտագործման կանոնները սահմանված են Մոնտրյոյի կոնվենցիայով:
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: