|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն հայտարարել է, որ Սիրիան պատրաստ է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները։ Սիրիայի նախագահի որոշումը «ՌԻԱ Նովոստի»-ին է հաղորդել Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը։
Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին. հայտնում են ԶԼՄ-ները։
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ասել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Ռուսաստանին Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցում։ «Սա է եղբայրասպան խելագարությունը դադարեցնելու գրավականը»,- նշել է նա։
Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան նույնպես համաձայն է Վլադիմիր Պուտինի որոշման հետ Դոնբասի հարցում։