|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղի է ունենում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսից անմիջապես հետո կլինի կլոր սեղան քննարկում՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերություններին, Բուշից մինչև Բայդեն:
Գրքում չհրապարակված տեղեկություններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձևի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ մնաց նաև անձամբ Բուշի ճնշման արդյունքում: Գիրքը գրելու նպատակով հեղինակն աշխատել է Պենտագոնի, Պետդեպի,Սպիտակ Տան, ԱՄՆ Անվտանգության խորհրդի, ԿՀԳ և այլ հիմնարկների արխիվներում, զրույցներ ունեցել հայ և ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։