Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դատախազությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար:
Հայտնի է, որ նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բավական լուրջ տարաձայնություններ ունեն, թեև երկու կառույցների ղեկավարները մշտապես հերքել են նման լուրերը: Բանն այն է, որ Հովսեփյանի նախկին տեղակալ Գեւորգ Կոստանյանը դատախազ նշանակվելուց հետո այդ կառույցը մաքրեց Աղվան Հավսեփյանի կադրերից, որոնց Գառնիկիչը ստիպված եղավ տեղավորել նորաստեղծ կոմիտեում: Իսկ վերջին շրջանում այս կառույցների պատասխանատուները առիթը բաց չեն թողնում միմյանց զրպարտելու և «կսմթելու» համար: