|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում իշխանամետ որոշ շրջանակներ վերստին ամենօրյա ռեժիմով թիրախավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ մի սովորական լուսանկարն էր մեծ աժիոտաժ առաջացրել: Բացի այն, որ նշյալ շրջանակները վաղուց «մասնագիտացել են» երկրորդ նախագահի հարցով և «յոթ երգ գիտեն, յոթն էլ» Ռոբերտ Քոչարյանի մասին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, վերջերս նրանք Փաշինյանից նոր հրահանգներ են ստացել այս առումով:
Բանն այն է, որ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ հերթական հարցման արդյունքները պարզապես սթրեսի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը ջանասիրաբար իր թիմին փորձում է համոզել, որ հատկապես մարզերում ամեն ինչ «OK» է, իրենք տեղերում բարձր վարկանիշ ունեն: Ըստ մեր տեղեկությունների, վերջին հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը 12 % է, անտիռեյտինգը՝ 48 %: Բայց շատ ավելի զայրացրել է այն հանգամանքը, որ էական աճ է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ հասնելով մոտ 37 %, իսկ անտիռեյտինգը նվազել է մինչև 6 %: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հրահանգ է իջեցվել՝ ինչպես հնարավոր է՝ վարկաբեկման արշավ սկսել» :
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։