կարևոր
1753 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-02 15:14
Քաղաքական

Իշխանությունն արշավ է սկսել «Մայր Հայաստանի» դեմ․ Անդրանիկ Թևանյան

«Իշխանությունն արշավ է սկսել «Մայր Հայաստանի» դեմ»,-այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հավաստիացրեց «Մայր Հայաստանի» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա հիշատակեց Նարինե Հայրապետյանի նկատմամբ հալածանքները, Արշակ Սարգսյանին հետապնդելը` առանց պետհամարանիշերի մեքենայով, ինչպես նաև ՔՊ-ի նախաձեռնած նիստը՝ «Մայր Հայաստան» խմբակցության չորս անդամի և Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին: Սա, ըստԱնդրանիկ Թևանյանի, քաղաքական հետապնդում է։ Ըստ նրա՝ իշխանությունը նպատակ է հետապնդում՝ իրագործելու այն ծրագրերը, որոնք վերաբերելու են և՛ տեղական կյանքին, և՛ համապետական։ «Սրան զուգահեռ փորձելու են նաև տրանսպորտը թանկացնել, հասկանում են, որ «Մայր Հայաստանը» թույլ չի տալու, դրա համար էլ սկսել են հալածանքները մեր խմբակցության նկատմամբ»,- ասաց Թևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։