Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակից մինչև թունել շուրջ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի արդյունքում ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է մատուցի Տրանշ 4-ի (Ագարակից մինչև թունել շուրջ 32 կմ ճանապարհ) շինարարության տեխնիկական հսկողության բոլոր ծառայությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Շինարարական աշխատանքների տևողությունը նախատեսվում է 36 ամիս: Թերությունների վերացման ժամանակաշրջանը սահմանված է աշխատանքների ավարտից հետո 365 օր:
Մոտ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեից:
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: