կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 12:06
Քաղաքական

6 գերեվարվածներից մեկը վարդենիսցի Արա Բուդոյանն է

6 գերեվարվածներից մեկը վարդենիսցի Արա Բուդոյանն է

Այսօր առավոտյան հերթական ցավալի լուր եկավ ՀՀ պետական սահմանի՝ Վարդենիսի հատվածից։ Թշնամին գիշերը, երբ հայ զինծառայողները իրականացնում էին ինժեներական աշխատանքներ, հարձակվել և առևանգել է 6 զինծառայողի։

Առավոտյան Ադրբեջանն իր ոճով հայտարարեց, որ իբր «հայերը սադրիչ գործողություններ են իրականացրել ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով 6 հայ է գերի վերցվել»։

Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց ստացված տեղեկատվությունը գերիների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը հայտնեց զինծառայողների անունները, որոնք ՀՀ տարածքում, առանց սահմանը հատելու, ինժեներական աշխատանքներ էին կատարում ու գերեվարվել են, բոլորը՝ պայմանագրային զինծառայողներ։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Գագիկի Բուդոյանն է։

 Нет описания.

 Нет описания.