կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 10:31
Քաղաքական

Demoփաստ․ ժողովրդագրական ձմեռվա լատենտ փուլը Թուրքիայում

Demoփաստ․ ժողովրդագրական ձմեռվա լատենտ փուլը Թուրքիայում

Փետրվարի 4-ին Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է hասցեի վրա հիմնված բնակչության հաշվառման համակարգի շնորհիվ ստացված բնակչության թիվը՝ 84․680․273 մարդ 2021 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչը, փաստորեն, ավելի քիչ է, քան կանխատեսվում էր ընթացիկ հաշվառմամբ, երբ ամիսներ առաջ հայտարարվել էր 85 միլիոնի շեմը հաղթահարելու մասին։

Նախընթաց 5 տարիներին Թուրքիայում կնոջ պտղաբերության գործակիցը նվազել է բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ շեմից և 2021 թ․ կազմել հակառեկորդային 1․66 15-49 տարեկան մեկ կնոջ հաշվով։ Ծնելիությունը ևս հակառեկորդային է՝ 12․4 գործակից 1000 բնակչի հաշվով, իսկ բացարձակ թիվը՝ 1,047,975 ծնունդ, նվազագույնն է վերջին ավելի քան 70 տարում։ Հատկանշական է, որ եթե Ուրֆայում, Մուշում, Բիթլիսում, Վանում և Դիարբեքիրում ծնելիության մակարդակը շարունակում է բարձր մնալ, Թուրքիայի եվրոպական մասում և Էգեյան ու Սև ծովերի մերձափնյա շրջաններում այն Եվրամիության միջին և ՀՀ ցուցանիշներին է արդեն մոտ։

Թուրքիայում ներկա վիճակը կոչվում է լատենտ (թաքնված) դեպոպուլյացիայի փուլ, ինչը, ի դեպ, ՀՀ-ում արդեն 1993 թվականից առկա է։ Նման միտումների պահպանման դեպքում Թուրքիայում բնակչության բնական աճը դրական կարող է մնալ մեկից մինչև երկու տասնամյակ, այնուհետև ծնունդները կզիջեն իրենց թվով մահերին։

 

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովրդագրագետ



Տես նաև՝ Ժողովրդագրական ձմեռը շարունակվում է ՀՀ 10 մարզերից 9-ում