|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սերժ Սարգսյանի աշխատակազմում փոփոխություններն ու դիրքավորումները շարունակվում են նորանոր դրսեւորումներ ստանալ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Սերժ Սարգսյանի աշխատակազմից կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին: «Regnews.com» կայքի տեղեկություններով` ինստիտուտը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, այժմ ԱԺ-ում Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի մտահղացումն է, գործում է վերջինիս պատրոնաժի եւ Հովհաննես Ասրյանի անմիջական ղեկավարությամբ: Կայքի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի նախաձեռնած լայնածավալ ու արմատական փոփոխությունների ճանապարհին վերը հիշատակված ինստիտուտը հայտնվել է լուծարման շեմին: Որպես հնարավոր հանգուցալուծում քննարկվում է այդ ինստիտուտի միաձուլումն Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ գործող` Սերժ Սարգսյանի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի հետ` հաստիքների մասնակի հաշվանցմամբ: